Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՊՏՀ ռեկտորը գող է. Oragir.News-ին փոխանցել են Լոս Անջելեսի դատարանից

ՀՊՏՀ ռեկտորը գող է. Oragir.News-ին  փոխանցել են Լոս Անջելեսի դատարանից
07.01.2024 | 09:25

Մինչև ԿԳՄՍ նախարարությունը դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ից սպասում է պատասխանի, Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես Oragir.News-ին է փոխանցվել ԱՄՆ-ի «Neiman Marcus» հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով վերջնականապես հաստատվում է, որ 2017-ին հագուստի գողության համար դատապարտված և բանտ նստած անձը ՀՊՏՀ ռեկտոր ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆՆ է:

Աղբյուրն ավելի վաղ ներկայացրել էր, որ այս աննախադեպ խայտառակությունից բացի, ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ:

Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2020-ին, երբ նրա դատվածությունը մարված չի եղել (մարվել է միայն 2023-ին), ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն:

Զավեշտալի է, որ, դնելով հենց նույն ստորագրությունը հարցման պատասխանի վրա, Դիանա Գալոյանը պաշտոնական տեքստով ստել էր ԿԳՄՍ նախարարությանը (պաշտոնեական կեղծիք), թե գողն ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Դիտվել է՝ 8129

Մեկնաբանություններ